Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայրիկյան
A A
Քաղաքականություն

Պատասխան են պահանջում վարչապետից

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը Երեւանի քաղաքապետարան ներկայացրել է իրազեկում՝ ապրիլի 7-ին ժամը 17․00-ից մինչեւ 18․00-ն հավաք անցկացնելու վերաբերյալ։

Այն տեղի է ունենալու ՀՀ Կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց ապրիլի 7-ին՝ ժամը 17․00-ին։ Հավաքի ընթացքում ակնկալում են որոշ լուրջ իրավախախտումների վերաբերյալ պատասխան ստանալ ՀՀ վարչապետից։ Ըստ իրազեկման՝ այն կտեւի մոտավորապես մեկ ժամ։

Մասնակիցների թիվը ենթադրաբար լինելու է 100-ից 1000 հոգի։ Օգտագործվելու են դրոշներ, պաստառներ, բարձրախոս եւ ինքնաշարժ։