Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քոչարյան Ռոբ 4
A A
Պաշտոնական

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» դաշինքը։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Նույն գործով կալանավորվել է նաև նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։