Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը 3-րդ տեղն է գրավել Ավստրալիայում

Սպորտ
sport-chess-1

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի միջազգային մրցաշարին մասնակցելուց հետո հանդես է եկել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում անցկացվող «Դոեբերլի Գավաթ» ամենամյա մրցաշարին: Մեր գրոսմայստերը 59 մասնակիցների մեջ զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը: Նա ինը հնարավորից վաստակել է 7 միավոր եւ Սուրյա Գանգուլիի հետ բաժանել 2-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հրանտ Մելքումյանը արծաթե մեդալը զիջել է հնդիկ գրոսմայստերին: Մրցաշարի հաղթող է դարձել ավստրալացի միջազգային վարպետ Մորիս Ջեյմսը, որը վաստակել է 7,5 միավոր: Մեր շախմատիստը պատրաստվում է 2016 թվականի Եվրոպայի անհատական առաջնությանը, որը տեղի կունենա Կոսովոյի Գյակովա քաղաքում, մայիսի 11-24-ը: