Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՖԱ-ի հուշանվերները դուր չեն եկել ռուս պատգամավորներին

Սպորտ
sport-fifa-rusastan

Ռուսաստանի Պետդումային սպորտի եւ ֆիզկուլտուրայի կոմիտեի անդամ Իգոր Անանսկիխը կարծում է, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պետք է ճիշտ պատկերի Ռուսաստանի սահմանները 2018 թվականի աշխարհի առաջնությանը նվիրված հուշանվերների վրա: «Անշուշտ, մենք պետք է դիմենք ՖԻՖԱ-ին եւ պահանջենք, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը հուշանվերների վրա պատկերվի ներկայիս, այլ ոչ թե այն սահմաններով, երբ մենք աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք ստացանք: Մենք պետք է հետեւողական լինենք այդ հարցում», - Անանսկիխի խոսքերը մեջբերել է «Ռ-Սպորտ» կայքէջը: Պետդումայում կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Ռոդինը հարցում է ուղարկել կառավարությանը՝ խնդրելով պարզել, թե ինչու՞ ՖԻՖԱ-ի կայքում վաճառվող 2018թ աշխարհի առաջնության հուշանվերներում Ռուսաստանը պատկերված է առանց Ղրիմի: «Մեր Արտաքին գործերի նախարարությունը եւ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պետք է ժամանակին արձագանքեն նման խնդրիրներին եւ թույլ չտան, որպեսզի այդ ապրանքները վաճառվեն մեր մոտ», - հայտարարել է կոմունիստ պատգամավորը: