Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-09-25_19-38-40
A A
Սպորտ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

9 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 18 հնարավորից ունի 15 թիմային միավոր (6 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։