Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն։

Հայաստանի ընտրանու կազմում գոլերի հեղինակներ դարձան Գեորգի Հարությունյանը՝ 31-րդ, և Արթուր Ղարիբյանը՝ 75-րդ րոպեներին։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ին, Երևանում ընդունելով Չեռնոգորիայի ընտրանուն։ Դրանից հետո Հայաստանի հավաքականը արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի և Չեռնոգորիայի հավաքականների հետ։