A
A
Իսկ եթե խոսենք ա՞յլ կերպ. Մաս 2․ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին🎙️ «Իսկ եթե խոսեինք ա՞յլ կերպ» փոդքաստի երկրորդ էպիզոդը՝ «Լսել՝ առանց պարտադիր համաձայնելու»։
Կոնֆլիկտի պահին մենք հաճախ լսում ենք ոչ թե հասկանալու, այլ պատասխանելու, հակադարձելու կամ մեր ճշմարտությունը պաշտպանելու համար։
Բայց հնարավո՞ր է իսկապես լսել մեկին, ում տեսակետը մեզ համար անընդունելի է կամ նույնիսկ ցավ ու զայրույթ է առաջացնում։ Եվ եթե փորձում ենք հասկանալ նրա փորձառությունը, արդյո՞ք դա նշանակում է համաձայնել, արդարացնել նրա ասածը կամ հրաժարվել սեփական դիրքորոշումից։
🕊️ Ոչ բռնի հաղորդակցությունն առաջարկում է տարբերակել լսելն ու համաձայնելը։
Մենք կարող ենք փորձել հասկանալ դիմացինի զգացմունքներն ու կարիքները՝ միաժամանակ պահպանելով մեր սեփական դիրքորոշումը, սահմանները, արժեքներն ու պատմությունը։
Փոդքաստի երկրորդ էպիզոդում խոսում ենք նաև այն մասին՝
• ինչո՞վ է իսկապես լսելը տարբերվում պարզապես մեր հերթին սպասելուց,
• ինչո՞ւ ենք հակադիր տեսակետ լսելիս հաճախ անմիջապես հակափաստարկներ փնտրում,
• կարո՞ղ են հակադիր դիրքորոշումներ ունեցող մարդիկ ունենալ նույն կարիքները,
• ինչո՞ւ երբեմն մարդուն խորհուրդ չէ պետք, այլ պարզապես՝ լսված լինելու հնարավորություն,
• ինչպե՞ս կարող է լսված լինելու զգացումը նվազեցնել լարվածությունը, նույնիսկ եթե որոշումը կամ դիրքորոշումը չի փոխվում,
• և ինչպե՞ս լսել հակամարտության մյուս կողմի ցավն ու պատմությունը՝ առանց սեփական ցավը, փորձառությունն ու պատմությունը մոռանալու կամ թերարժևորելու։
🎙️ Թեման քննարկում են հաղորդավար Սոֆի Մկրտչյանը և ՈԲՀ դասընթացավարներ ու սերտիֆիկացման նախաթեկնածուներ Գոհար Գրիգորյանն ու Մարգարիտա Խուդավերդյանը։
▶️ Դիտեք «Իսկ եթե խոսեինք ա՞յլ կերպ» փոդքաստի երկրորդ էպիզոդը՝ «Լսել՝ առանց պարտադիր համաձայնելու»։
💬 Իսկ ձեզ համար ո՞րն է ավելի դժվար՝ լսել առանց անմիջապես հակադարձելու՞, թե՞ «ոչ» ասել առանց մեղադրելու։
🤝 Փոդքաստը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «ԿԱՄՈՒՐՋ․ Հարաբերությունների կառուցում և ներառական երկխոսություն՝ իրական կարեկցանքի հիմքով» ծրագրի շրջանակում՝ International Alert-ի և LIVKOM-ի գործընկերությամբ։
Ծրագիրը ֆինանսավորում է «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամը։
#ԻսկԵթեԽոսեինքԱյլԿերպ #ՈչԲռնիՀաղորդակցություն #ՈԲՀ #Խաղաղարարություն #Խաղաղաշինություն #NVC #NonviolentCommunication #Peacebuilding #BRIDGE