Բացել լրահոսը Փակել լրահոսը
730943370_18607603303044057_272229338232714174_n
A A
Պաշտոնական

Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթա Սիմոնյան

Երգիչ Թաթա Սիմոնյանը գրառում է արել՝ անդրադառնալով նախօրեին՝ 44-ամյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերությամբ իր համերգի հեռարձակմանը․

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:

Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:
 
Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:
Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»,- գրել է երգիչը։