Ո՞րն է Հայաստանի ընտրությունը․ ԵԽԽՎ պատվիրակը՝ հունիսի 7-ին արձանագրածի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵԽԽՎ պատվիրակ Ռիկարդու Կառվալյուն մասնակցել էր Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը։
Նա ելույթում ընդգծեց, որ Հայաստանի քաղաքացիներին առաջարկվել էր իրական ընտրություն՝ տարբեր քաղաքական ուժերի միջև, և որ ընտրական գործընթացը միջազգային դիտորդների կողմից ընդհանուր առմամբ գնահատվել է որպես լավ կազմակերպված։
Միաժամանակ Կառվալյուն նշում է Ռուսաստանի կողմից գործադրված արտաքին ճնշումների, այդ թվում՝ տնտեսական ճնշումների, առևտրային սահմանափակումների, էներգամատակարարման սպառնալիքների և տեղեկատվական գործողությունների մասին։
Ըստ նրա՝ Եվրոպայի խորհուրդը պետք է շարունակի ուշադրությամբ հետևել այդ խնդիրներին և պատրաստ լինի աջակցել Հայաստանին։
Կառվալյուի գնահատմամբ՝ ընտրությունների արդյունքները վկայում են հայ ժողովրդի՝ եվրոպամետ ուղղությամբ առաջ շարժվելու ընտրության մասին։
«Այդ ընտրությունը պետք է հարգվի»,- ասաց նա։