A
A
Անաստասիա Գալուստյանին նոր փորձություն է սպասվում
Հունգարական Դեբրեցեն քաղաքում կայանալիք գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանից հանդես կգա միայն Անաստասիա Գալուստյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Աշխարհի այս տարվա պատանեկան առաջնության աղջիկների մրցաշարին հայտ են ներկայացրել 31 երկրների մարզուհիներ: Նրանք մարտի 18-ին կներկայանան կարճ, իսկ մարտի 19-ին՝ ազատ ծրագրով: