A
A
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ։
Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։
Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն)։