Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտին» հաղթած մարզիչը գլխավորեց Վրաստանի հավաքականը

Սպորտ
sport-vrastan

Ֆուտբոլի Վրաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Վլադիմիր Վայսը: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, սլովակցի մասնագետի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Վլադիմիր Վայսը նախկինում եղել է Սլովակիայի ազգային թիմի գլխավոր մարզիչը, իսկ անցած տարի նա մարզել է ղազախական «Կայրաթը», որը Եվրոպայի լիգայի մրցաշարից դուրս թողեց մեր թիմերից մեկին՝ Երեւանի «Ալաշկերտին»: Նշենք, որ Վլադիմիր Վայսը համարվում էր Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը, սակայն 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանու մրցակիցն այդպես էլ համաձայնության չեկավ սլովակ մասնագետի հետ: Ի դեպ, Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Արժայիկ» թիմի գլխավոր մարզիչ Տալգատ Բայսուֆինովը, որն էլ թիմին պատրաստելու է մարտի վերջին Ադրբեջանի եւ Վրաստանի հավաքականների հետ նախատեսված ընկերական խաղերին: