Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարշամ Բորանյանը ոսկե մեդալ նվաճեց Ռիգայում

Սպորտ
gag1

Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշ Վարշամ Բորանյանը ճանաչվեց Եվրոպայի այս տարվա չեմպիոն: Ռիգայում ընթացող եվրոպական առաջնությունում մեր 71 կգ քաշային կարգի ըմբիշը եզրափակիչ մրցամարտում 3:0 հաշվով պարտության մատնեց սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչին եւ գրավեց առաջին տեղը: Սա Վարշամ Բորանյանի անդրանիկ ոսկե մեդալն է նման բարձր կարգի մրցումներում: Հաջող ավարտեց առաջնությունը նաեւ մեր 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, որը 3-րդ տեղի համար գոտեմարտում 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին: Այդպիսով, մեր հունահռոմեական ոճի հավաքականը Ռիգայում նվաճեց 4 մեդալ՝ 1 ոսկե, 2՝ արծաթե, 1՝ բրոնզե: