Լեւոն Արոնյանը ջախջախեց Վեսելին Թոփալովին
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: Այսօր կայացած երրորդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով հանդիպեց աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: Լեւոն Արոնյանը բավական ակտիվ սկսեց պարտիան եւ արդեն միջնախաղում երկու զինվորի առավելություն ստացավ: Նա աստիճանաբար ուժեղացրեց ճնշումը սպիտակների թագավորական թեւի վրա եւ մատային իրավիճակ ստեղծեց: Վեսելին Թոփալովը 50-րդ քայլից հետո ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Այդպիսով, Լեւոն Արոնյանը գեղեցիկ հաղթանակ տարավ, վաստակեց 2 միավոր եւ հավասարվեց մրցաշարի առաջատարներ Վիշվանաթան Անանդին եւ Սերգեյ Կարյակինին: Հաջորդ, 4-րդ տուրում, մեր շախմատիստը սեւերով կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, որն այս պահին շոշափելի առավելություն ունի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ պարտիայում: