Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի մրցակիցը վերջապես մարզիչ է գտել

Սպորտ
d6bed4e2-a5d6-4f46-b237-5fa19171f1f2

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Ղազախստանի ընտրանին վերջապես գլխավոր մարզիչ ունեցավ: Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, ֆրանսիացի 47-ամյա մասնագետ Էրվե Ռենարը ժամանել է մայրաքաղաք Աստանա եւ հանդիպել ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների հետ: Նա շուտով կգլխավորի Ղազախստանի հավաքականը, որի նախկին գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը ինքակամ հրաժարական էր տվել: Հարկ է նշել, որ Էրվե Ռենարն ազգային թիմերում աշխատելու մեծ փորձ ունի: Մասնավորապես՝ Զամբիայի եւ Կոտ դ’Իվուարի հավաքականներին նա դարձրել է Աֆրիկայի ազգերի գավաթակիր (2012, 2015թթ): Նա եղել է նաեւ ֆրանսիական մի շարք թիմերի գլխավոր մարչիչը: Նշենք, որ այս պաշտոնին հավակնում էին նաեւ հայ ֆուտբոլասերներին քաջածանոթ սլովակցի Վլադիմիր Վայսը եւ դանիացի Մորտեն Օլսենը: