A
A
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
Աջակցիր «Ա1+»-ին«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը շրջայց կատարելիս պահատան հարակից ասֆալտապատ տարածքում հայտնաբերել է կարմիր պոլիէթիլենային ցանցով ամրացված փաթեթ։ Փաթեթում առկա է եղել 2 բջջային հեռախոս։
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղակայված տեսահսկման համակարգի միջոցով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս նկատվել է մարդկային շարժ, այնուհետև՝ ներնետվող անհայտ առարկա։ Ծառայության կողմից արված ահազանգի արդյունքում կատարվել է տեղազննություն և հայտնաբերվել ևս մեկ կարմիր պոլիէթիլենային ցանցով ամրացված փաթեթ, որում նույնպես առկա է եղել 2 բջջային հեռախոս։
Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։