Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքարարի աշխատանքն ամենից շատ առաջարկվողն էր տոնավաճառում (տեսանյութ)

Հասարակություն
tonavajar-2

Պարզվում է՝ Երեւանում ամենից շատ հավաքարարի կարիք կա։ Սակայն Զբաղվածության պետական գործակալության կազմակերպած աշխատանքային տոնավաճառ մեծ մասը այլ պաշտոնի հետևից են եկել։ «Մի  պապիկ էր եկել ու կաշառակեր նախարարի պաշտոն էր ցանկանում ոչ մի բան չկարողացանք առաջարկել ու ում էլ հավաքարարի պաշտոն ենք առաջարկում վիրավորվում գնում են, ոչ մեկ չի ուզում հավաքարար աշխատի»,-պատմում են կամավորներն, ովքեր օգնել են այցելուներին համապատասխան գործ գտնել: Հավաքարար աշխատելու համար էլ պահանջները նվազագույնը չեն, մյուս կողմից էլ շատ հաճախ գործազուրկը պատրաստ է ընդունել ցանկացած առաջարկ։ «Ու մարդիկ մի բանից էին բորբոքված, որ ասում են հավաքարարի աշխատանքի համար ես անգլերեն ուսուցում չունեմ։ Նույնիսկ մի կին պատմեց, որ հարցրել են աշխատանքային փորձ ունեք, ասեց՝ տանը ավել արել եմ բազմիցս»,-պատմում է մեկ այլ կամավոր: Տոնավաճառում ներկայացված թափուր աշխատատեղերը ընդգրկում էին ամենատարբեր ոլորտներն ու մասնագիտությունները՝ վարորդ, մանկավարժ, տնտեսագետ, ՏՏ ոլորտի մասնագետ և այլն: Բայց ներկա կանանցից մեկին չէր հաջողվել գտնել իր ուզած աշխատանքը։ «Մասաժիստի օգնական կամ խոհարարի օգնական: Չգիտեմ ինչ-որ գործակալություն է, էս գործակալություն եմ գնալու տեսնեմ ինչ կլինի: Չե հավաքարար չեմ ուզում բայց խոհարարի օգնական մասնաժիստի օգնական»,-ասում է կինը: Սա Երևանում կազմակերպված 2-րդ տոնավաճառն է, ավելի վաղ կազմակերպվել են Գյումրիում. Հրազդանում, Իջևանում, Ալավերդիում: