Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդից մինչև տնտեսագետ. Երևանում կայացել է աշխատանքի հերթական տոնավաճառը

Հասարակություն
unnamed53

Կրկին հանդիպել են աշխատանք առաջարկողներն ու աշխատանք փնտրողները: Սեպտեմբերի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  զբաղվածության պետական գործակալությունը Երևանում կազմակերպել է աշխատանքի թվով երկրորդ տոնավաճառը, որին մասնակցում էին 66 գործատու՝ 450 թափուր աշխատատեղերով: Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը կարևորել  է նման ձևաչափով աշխատանք փնտրողի և առաջարկողի շփումը՝ նշելով, որ այն լավագույնս մեկտեղում է գործատուների և աշխատանք փնտողների շահերը. «Ամեն տարի աշխատանքի  տոնավաճառաներում ավելանում է ինչպես գործատուների, այնպես էլ աշխատանք փնտրողների թիվը:  Տոնավաճառներում ներկայացվող աշխատատեղերի մոտ 61 տոկոսը 3 ամիսների ընթացքում լրացվում են:  Գործակալությունը  պարբերաբար ուսումնասիրվում է այդ գործընթացը և պահում վերահսկողության ներքո»: unnamed3   unnamed4 Տոնավաճառում ներկայացված թափուր աշխատատեղերը  ընդգրկում էին ամենատարբեր ոլորտներն ու  մասնագիտությունները՝ վարորդ, մանկավարժ, տնտեսագետ, ՏՏ ոլորտի մասնագետ և այլն: Արդեն երրորդ տարին այս տոնավաճառում աշխատանքի հրավիրող գործատու բանկի ներկայացուցիչ Մերուժան Մարկոսյանը գոհ է ինչպես մասնակիցների թվից, այնպես էլ՝ նրանց մակարդակից. «Շատ-շատերն են դիմում մեզ, և մենք էլ սիրով հրավիրում ենք աշխատանքի: Նախորդ տարի օրինակ դիմել է մեզ մոտ 1500 հոգի և տարվա ընթացքում նրանցից շատ-շատերը աշխատանքի են անցել մեզ մոտ: Այս տարի էլ մասնակցում ենք տոնավաճառին և հույս ունենք, որ այսուհետ ևս մեր աշխատողների բանակը կհամալրվի լավ մասնագետներով»: Աշխատանք փնտրողներից, մասնագիտությամբ մանկավարժ,  Անահիտ Նիկողոսյանը երկար ժամանակ է,  ինչ աշխատանք է փնտրում: Ծանոթ-ընկերները խորհուրդ են տվել մասնակցել աշխատանքի տոնավաճառին. «Անկեղծ ասած՝ շատ գոհ եմ: Արդեն ինձ մոտ գրառումներ եմ կատարել և թողել ինքնակենսագրականներ: Հույս ունեմ հաջորդ շաբաթ արդեն աշխատանքի կանցնեմ»,-ոգևորված պատմում է տիկին Անահիտը: Տոնավաճառի ընթացքում  բացի մասնավոր ընկերություններից ներկայացված էին  նաև պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցության մյուս ծրագրերը, որոնք աշխատաշուկայում հատկապես անմրցունակ անձանց աշխատանք գտնելու հնարավարություն են տալիս: Սա Երևանում կազմակերպված 2-րդ տոնավաճառն է, ավելի վաղ կազմակերպվել են  Գյումրիում. Հրազդանում, Իջևանում, Ալավերդիում: Առաջիկայում աշխատանքի տոնավաճառներ կկազմակերպվեն հետևյալ քաղաքաներում. Ք. Կապան 25.09.2015թ. Սկիզբը՝ ժամը 11:00-ին Վայրը՝  Քաղաքապետարանի հարակից պուրակ Հեռ՝ 0285 2-58-81, 093 76 50 45   Ք. Աբովյան 30.09.2015թ. Սկիզբը՝ ժամը 11:00-ին Վայրը՝    Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց Հեռ՝ 0222 3-03-15, 055 52 03 15   Ք. Արտաշատ 06.10.2015թ. Սկիզբը՝ ժամը 11:00-ին Վայրը  ՝  Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն Հեռ՝  0235 2-41-72, 055 52 41 72   Ք. Եղեգնաձոր 08.10.2015թ. Սկիզբը՝  ժամը 11:00-ին Վայրը՝    Մշակութային կենտրոնի ամֆիթատրոնի տարածք Հեռ՝   0281 2-21-52, 055 12 26 52 ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին