«Անվերջության ժապավենը» կվերականգնվի. Էմմիի խնդրանքը տեղ հասավ
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանդիպում է ունեցել երջանկահիշատակ քանդակագործ Դավիթ Բեջանյանի տիկնոջ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Անվերջության ժապավեն» հուշարձանի վերականգնման հետ կապված մի շարք խնդիրներ: Նադեժդա Սարգսյանի կողմից ներկայացվել են որոշակի առաջարկություններ՝ հուշարձանը քանդակագործ Դավիթ Բեջանյանի էսքիզներով վերականգնելու ուղղությամբ: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի համապատասխան վարչությանը հանձնարարել է հանգամանորեն վերլուծել Նադեժդա Սարգսյանի կողմից արված առաջարկությունները և ներկայացնել համապատասխան եզրակացություններ Կոտայքի մարզում տեղադրված «Անվերջության ժապավեն» հուշարձանի վերականգնման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հիշեցնենք, երգչուհի Էմմին օրերս դիմել էր Կոտայքի մարզպետին՝ հոր՝ Դավիթ Բեջանյանի հեղինակած հիշյալ արձանի անմխիթար վիճակի հարցով։