A
A
Նույնականացման քարտեր՝ դատապարտյալներին
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության՝ անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 20 դատապարտյալներ ևս ստացան նույնականացման քարտեր: Մինչ այսօր նույնականացման քարտեր ստացել են 271 դատապարտյալներ: Գործընթացը շարունակվում է: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին: