ԴԱՀԿ-ն տուգանում է ՔՊ վարչության անդամին՝ ակցիային մասնակցելու համար. armtimes.com (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության անդամ Հակոբ Արշակյանի բնակարան են այցելել ԴԱՀԿ չորս ծառայողներ: Նրանք armtimes.com-ի հետ զրույցում հայտնեցին, որ կատարողական թերթի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ՝ Հակոբ Արշակյանից բռնագանձել 58 հազար դրամ, որից՝ 50 հազարը՝ վարչական տուգանք, 3000 դրամը՝ տուրք, 5000 դրամը՝ ԴԱՀԿ: ԴԱՀԿ ծառայողները այցելել են Արշակյանների բնակարան՝ գումարը բռնագանձելու: Հակոբ Արշակյանը մեզ հետ զրույցում, ինչպես նաեւ ԴԱՀԿ ծառայողներին հայտնեց, որ դատարանի որոշման մասին իրեն չի ծանուցվել, ավելին՝ դատական նիստի մասին ծանուցումը ստացել է նիստից երկու օր անց: 50 հազար դրամ վարչական տուգանքը Հակոբ Արշակյանի նկատմամբ կազմվել է երկու տարի առաջ՝ «Դեմ եմ»-ի ակցիաներից մեկին մասնակցելու համար, երբ նրան բերման էին ենթարկել ոստիկանության բաժին: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում