A
A
Թունավորված գյուղապետը տանը կաթիլային է ստանում (տեսանյութ)
Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում, բացի երկու աշակերտներից, թունավորվել է նաև գյուղապետը։ Այժմ Հովիկ Պողոսյանը կազդուրվում է։ «Հիմա տանն եմ, սնուցում եմ ստանում։ Նորմալ է վիճակս»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։ Թե ինչն է իր թունավորման պատճառը դարձել, գյուղապետը հստակ չգիտի. «Ենթադրում եմ, որ սննդից կամ ջրից է եղել»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարարությունը տեղեկություն էր ստացել, որ նույն համայնքի երկու դպրոցահասակ աշակերտ թունավորման նախանշաններով տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։ Այժմ երեխաների վիճակը գնահատվում է բավարար։ Դիտեք նաեւ «Ցայգ»-ի տեսանյութը