Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սալամանկայի և բրիտանական բանակի շեփորահարների համերգները՝ Երևանում

Հասարակություն
british

Սեպտեմբերի 13-ին Երևան է ժամանելու Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարության Սալամանկա նվագախումբը և բրիտանական բանակի շեփորահարները: Զինվորոկան երաժիշտներն Երևանում հանդես են գալու երեք բացօթյա համերգով և այցելելու են մի քանի երաժշտական դպրոց` վարպետության դասեր անցկացնելու նպատակով: Համերգ-ներկայացումները տեղի կունենան. սեպտեմբերի 13-ին՝ Գաֆեսջյան քանդակների պարտեզում, սեպտեմբերի 15- ին՝ Ազատության հրապարակում, իսկ սեպտեմբերի 16-ի համերգը տեղի կունենաՀանրապետության հրապարակում` Հայաստանի Պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի հետ համատեղ: Բրիտանական ռազմական նվագախմբի այցելության նպատակն է ներկայացնել բրիտանական բանակիմասնակացությունը միջազգային ռազմական համագործակցության մեջ: Այցելությունը կազմակերպում են ՄԹ Պաշտպանության նախարարությունը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, Հայաստանի Պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Բոլոր համերգների սկիզբը՝ ժամը 18:00-ին։