Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոշկակարները եւ կրկնուսույցները կհարկվեն. Առավոտ

Հասարակություն
Vardan_Ayvazyan

Կոշկակարները, կրկնուսույցները եւ գործարարության նման տեսակներով զբաղվող մարդիկ այլեւս հարկեր պետք է վճարեն տեղական բյուջեներում: Համենայնդեպս, այդ եզրակացության է եկել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը: Ավելին, օրենսդրական նախաձեռնությամբ էլ հանդես է եկել, որն էլ այսօր քննարկվում էր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը ներկայացրեց «Արտոնագրային վճարների մասին» օրենքում առաջարկվող «պարզեցումները»: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ արտոնագրային հարկով կարող են հարկվել միայն ֆիզիկական անձինք, հանել շրջանառության 9 մլն դրամի շեմը, ինչի արդյունքում արտոնագրային հարկով հարկվող ֆիզիկական անձինք վերոնշյալ գործունեության մասով հաշվառում վարելու անհրաժեշտություն չեն ունենա արտոնագրային հարկով հարկվող գործունեություն իրականացնելու համար ձեռնարկատիրական արտոնագիրը ստանալ տեղական ինքնակառավարման մարմնից: Արմեն Եղիազարյանը նշեց, որ արտոնագրային հարկը, որպես տեղական հարկ սահմանելը, կբերի գործունեության այդ տեսակներով զբաղվողների ստվերի կրճատմանը և կապահովի համայնքային բյուջեների հարկային եկամուտների աճ՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկացվածությունն իրենց տարածքում գործող մանր ձեռնարկատերերի վերաբերյալ: Դա, ըստ Արմեն Եղիազարյանի, հիմնականն էր: «Մնացածը`մանր-մունր բաներ են»,- ասաց նա: «Մանր-մունրը թվարկեք, թե չէ ասում եք մանր-մունրր, հետո պարզվում է հարկայինի հետ պրոբլեմ ունենք»,- վրա բերեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով