Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակի մարզում դպրոցականներ են թունավորվել

Հասարակություն
bc8fc5e5e3d25f2ff6feecb4608df38f

ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ տեղեկատվություն է ստացել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձիթհանքով համայնքից դպրոցահասակ 2 երեխայի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվելու մասին: Անհապաղ իրականացվել են համաճարակաբանական հետազոտություն և բակային համայցեր: Արդյունքում ևս 2-ը հոսպիտալացվել են։ Հնարավոր է, որ նրանք այսօր դուրս կգրվեն։ Բոլորի վիճակը բավարար է։ Միաժամանակ հայտնաբերվել է աղիքային վարակներին բնորոշ գանգատներով ևս 28 հիվանդ, որոնք գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:

Դպրոցում կատարվել են նմուշառում բոլոր կոնտակտավոր երեխաներից, սննդի կառուցահատվածից, խմելու ջրից: Կատարվում են քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ, աշխատանքներ են տարվում վարակի աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է երեկ «Արտաշատի ԲԿ» հոսպիտալացված Բաղրամյան գյուղի դպրոցականներին, ապա նախարարությունը հայտնում է, որ նրանք ապաքինվում են։ Նրանց զգալի մասն արդեն դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցում է գտնվում 5 երեխա։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը` թեթև։