Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրգործի հանգամանքները

Հասարակություն
c7f64ea1e840ac6f062837668367e670

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում երեկ՝ սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել ՀՀ ՓՊ փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցել են համակարգող Կարեն Մեժլումյանը, անդամներ` Լիանա Բալյանը, Գեղամ Հակոբյանը, ինչպես նաև Նիկոլայ Բաղդասարյանը, Նազելի Վարդանյանը և ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը: Քննարկման արդյունքում մասնակիցներն` - արձանագրել են, որ դռնբաց դատական նիստին փաստաբանի կողմից անխոչընդոտ իր մասնագիտական դատավարական գործողություններն իրականացնելը չի կարող առաջացնել քրեական պատասխանատվություն, - կարևորել են, որ պետք է պարզել, արդյո՞ք դատարանը սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել է ապացույցը չհրապարակելու և այդ մասին փաստաբանին տեղեկացնելու համար: Քննարկման արդյունքում որոշվել է, որ հանձնաժողովը հայտարարությամբ հանդես կգա Նիկոլայ Բաղդասարյանի կողմից լրացուցիչ ներկայացվող նյութերին (դատական նիստի ձայնագրությանը) ծանոթանալուց հետո: Փաստաբանների պալատի նախագահը տեղեկացրել է, որ Պալատից կնշանակվի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի շահերը մյուս գործընկերների հետ միասին դատարանում պաշտպանելու նպատակով: Փաստաբանների պալատ