Միջազգային երաժշտական փառատոն՝ նվիրված Ազգային Ֆիլհարմոնիկի 90-ամյակին
90-ամյա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն սկսում է իր հոբելյանական համերգաշրջանը: 1925թ-ին՝ Օսմայան կայսրության կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունից ընդամենը 10 տարի անց, Երևանի Կոնսերվատորիայում հիմնադրվեց հայկական առաջին սիմֆոնիկ նվագախումբը, որն էլ դարձավ ոչ միայն հիմքը Ազգային Ֆիլհարմոնիկի, այլև մի յուրօրինակ խորհրդանիշ հայ ժողովրդի վերածնման. մեծ արհավիրքից երկատված հայ ժողովուրդը ուժ գտավ ոտքի կանգնելու և ապրելու առաջին հերթին իր արվեստով, գրականությամբ ու ողջ մշակույթով:
Հոբելյանական 2015-2016թթ. համերգաշրջանը կազդարարվի Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով: ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացող փառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:
Սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 28-ը ընթացող փառատոնային ծրագիրը բավական հագեցած է. 8 սիմֆոնիկ և 6 կամերային համերգներ : Փառատոնին իրենց մասնակցությունը կունենան ասպարեզի հայտնի ու մեծ վաստակ ունեցող շուրջ 30 հրավիրյալ և հայաստանցի արտիստներ. նրանք են՝ Վադիմ Ռեպին, ջութակ (Ռուսաստան), Քիմ Քաշքաշյան, ալտ (ԱՄՆ), Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ (Մեծ Բրիտանիա), Մարիաննա Շիրինյան, դաշնամուր (Դանիա), Բարրի Դուգլաս, դաշնամուր (Մեծ Բրիտանիա), Վենցել Ֆուխս, կլարներտ (Գերմանիա), Իդա Կավաֆյան, ջութակ (ԱՄՆ), Անի Կավաֆյան, ջութակ (ԱՄՆ), Լևոն Չիլինկիրյան, ջութակ (Մեծ Բրիտանիա), Բորոդին քառյակ (Ռուսաստան), Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գի, դաշնամուր (Ֆրանսիա), Ակիկո Սուվանայ, ջութակ (Ճապոնիա), Քսավիեր Ֆիլիպս, թավջութակ (Ֆրանսիա), Քրիստոֆ Պոպպեն, դիրիժոր (Գերմանիա), Անուշ Նիկողոսյան, ջութակ (Հայաստան), Պիեր Կառլո Օրիցիո, դիրիժոր (Իտալիա), Մասսիմո Մերչելլի, ֆլեյտա (Իտալիա), Ռադեկ Բաբորակ, գալարափող (Չեխիա), Արամ Թալալյան, թավջութակ, Արթուր Ավանեսով, դաշնամուր (Հայաստան), Անժելա Սարգսյան, թավջութակ, Սոֆյա Վարդանյան, ջութակ, Աննա Եսայանց, ալտ: (Համերգային ծրագիրը՝ մենակատարների ամբողջական կազմով, ներկայացված է կից): Այս տարի թվով 10-ը հրավիրյալ մենակատարներ վարպետության դասեր կտան հայ երիտասարդ երաժիշտ-կատարողներին:
Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ նոյեմբեր ամսին նախատեսվում են Ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղային համերգները Լեհաստանում և Գերմանիայում՝ կրկին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանրայնացման առաքելությամբ ու “Հիշում եմ և պահանջում” խորագրի ներքո:
Փառատոնի հանդիսավոր բացման համերգն իր ելույթով հիշարժան կդարձնի ռուս հանրաճանաչ ջութակահար Վադիմ Ռեպինը՝ ներկայացնելով Բրուխի ջութակի կոնցերտը: