Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանը համոզված է, որ իր դեմ մեղադրանքը Վարդան Պետրոսյանի գործի հետևանքով է (տեսանյութ)

Հասարակություն
dat-kayq

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց քննվել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը։ Հիշեցնենք, որ վերջինիս մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով։ Նրան մեղադրում են քրեական գործերից մեկի շրջանակում անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, տարածելու մեջ։ Փաստաբանն, իրականացնելով մի գործով պաշտպանություն, հարցում է կատարել բժշկական հաստատություն՝ պարզելու՝ արդյոք քրեական գործով ցուցմունք տվող անձանցից մեկը տառապո՞ւմ է հոգեկան հիվանդությամբ, թե՞ ոչ։ Դա հաստատվել է և իր կողմից հրապարակվել դատարանում և լրատվամիջոցներում։ «Եթե նախատեսված է օրենքով հավաքելը և հրապարակելը, ուրեմն քրեորեն պատժելի արարք չէ։ Հակառակ դեպքում կարելի էր ինձ, դատավորին, դատախազին, քննիչին մեղադրանք առաջադրել այս հոդվածով»,-իր ելույթում նշեց փաստաբանը։ Մեղադրող դատախազը, սակայն, իր կարճ ելույթում պնդեց. «Իմ կողմից կայացրած որոշումը հիմնավոր է, պատճառաբանված և օրինական»։ Նիկոլայ Բաղդասարյանի համոզմամբ՝ այս մեղադրանքն ուղղված է իր գործունեության դեմ, մասնավորապես՝ դերասան Վարդան Պետրոսյանի շահերն ակտիվորեն պաշտպանելու հետևանք է։  «Բացի Վարդան Պետրոսյանի գործից, այլ գործ ես դեռ չեմ գտնում, որ դրա պատճառով այս ամենը նախաձեռնած լինեին»։