Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զորավարժությունները պետք է գաղտնի լինեին» (տեսանյութ)

Հասարակություն
1e3fbeca166c79ccecb39e2bff93c874.thumb_

«Շանթ 2015» զորավարժությունների նպատակը ոչ միայն բնակչության պատրաստակամությունը ստուգելն է եղել, այլ նաեւ՝ կառավարչական համակարգի։ Կարծում է հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը. «Տրամաբանությունն այդպես է եղել՝ կառավարչական համակարգը ի՞նչ բացթողումներ ունի, որ պետք է լրացնել»,- նշեց նա՝ համարելով, որ զորավարժությունները նաեւ ուշացած էին։ Հոգեբանի խոսքերով՝ հասարակությունը պետք է նախապես պատրաստված լիներ զորավարժություններին եւ անտեղի խուճապի չմատնվեր. «Ռազմական պատերազմը այդքան մեծ ազդեցություն չի ունենում, ինչ ինֆորմացիոն պատերազմը, հասարակությունը խուճապի մատնվելով մեծ սխալներ է գործում»,- հիշեցրեց նա՝ ավելացնելով, որ ամեն ինչ պետք է քննարկվեր զորավարժություններից առաջ։ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանն էլ ավելացնում է, որ ամեն ինչ պետք է գաղտնի լիներ: Նրա խոսքերով՝ բուն գրականագիտական տեսանկյունից սցենարներ էին գրել եւ բավականին արտահայտչական էին, ընդգրկում էին կյանքի բոլոր ոլորտները: «Պատերազմից պաշտպանվելու միակ միջոցը պատերազմին պատրաստվելն է»,-եզրափակեց նա: