Հնդկական խոհանոցի օր Հայաստանում. միջազգային փառատոն
«Հայ-հնդկական բարեկամություն» հ/կ-ն, «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» հ/կ-ն և «Հավանա» ռեստորանային համալիրը Հայաստանում Հնդկաստանի դեսպանության բարձր հովանու ներքո, «Հնդկաստանի օրեր Հայաստանում» փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 6-ին ժամը 17:00-ին կազմակերպում է Հնդկական խոհանոցի օր: Իրենց խոհարարական հմտություններով կմրցեն տարբեր խոհարարներ` ներկայացնելով Հնդկաստանի տարբեր շրջանների խոհանոցները: Միջոցառմանը կհաջորդի փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Ներկա կլինի Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Սուրեշ Բաբուն: Փառատոնի նպատակն է ստեղծել Հնդկաստանի հետ միջմշակութային երկխոսության նոր հարթակ` այս երկրի իրական մշակութային արժեքների ճանաչման միջոցով: Փառատոնը կտևի 7 օր, կներկայացվի Հնդկաստանի մշակութային ողջ ներկապնակը: