Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ից տեղափոխվող թառափի ոչնչացման համար փոխհատուցում պետք է պահանջել (տեսանյութ)

Հասարակություն
diana-nkar1

Մի քանի օր առաջ Սոչիի օդանավակայանում 200 կիլոգրամ հայկական թառափ ձկնատեսակի ոչնչացումը ըստ «Հայ ձկնարտադրողների միության նախագահ» Արթուր Աթոյանի թյուրիմացության արդյունք է։ Հայաստանը ԵՏՄ անդամ պետություն դառնալուց հետո համարվում է ԵՏՄ երկրներ ոչ թե արտահանող, այլ արդեն տեղափոխող երկիր։ 2015թ-ի հունվարի 1-ից գործող այս նոր օրենսդրությանը Սոչիի մաքսակետում տեղյակ չեն եղել։ Թյուրիմացաբա՞ր, թե՞ դիտավորությամբ է ոչնչացվել հայկական ձուկը. լրագրողների այս հարցին Արթուր Աթոյանը միանշանակ պատասխան չի տալիս։ «Թյուրիմացությունը կայանում է նրանում, որ համապատասխան կառույցի ներկայացուցիչներն առաջնորդվել են նախկին օրենսդրության պահանջներից։ Եթե մենք անունը դնում ենք թյուրիմացություն, ապա մենք մեղմում ենք նրանց կամայականությունները մեր նկատմամբ, իսկ եթե ասում ենք դիտավորություն՝ մենք նրանց գազազացնում ենք և թույլ ենք տալիս, որ նրանք որոշակի դեպքերում դիտավորություններ և կամայականություններ ձեռք բերեն։ Ընդունենք, որ դա եղել է թյուրիմացություն, բայց նաև պետք է ասենք, որ դուք պարտավոր եք դրա դիմաց փոխհատուցել մեր ապրանքի համար կրած վնասները»,- նշեց պարոն Աթոյանը։   Մանրամասները՝ տեսանյութում։