Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ մանկավարժներ դժվար են ընկալում ինֆորմացիան ներառական կրթության մասին (տեսանյութ)

Հասարակություն
media

Ներկայում մեր երկրում 170 ներառական կրթություն իրականացնող դպրոց ունենք։ «Մինչև 2025 թվականը ներառական կլինեն բոլոր դպրոցները։ Ծնողներն ազատ են ընտրելու իրենց ցանկացած դպրոցը երեխայի համար»,-ասում է ԿԳՆ Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը։ Հիմա ներառական կրթությունն ավելի լայն հասկացություն է դարձել։ «Պետք է ներգրավվածություն, մասնակցություն լինի ուսումնական գործընթացին»։ Նա վստահ է, որ շատ խնդիրներ տարիների ընթացքում լուծվել են և նման երեխաների համար այժմ ավելի հեշտ է ինտեգրվել հասարակությանը։ Հարցին, թե ի՞նչ քայլեր է իրականացրել նախարարությունը՝ թիվ 125 դպրոցի առնչությամբ, որի տնօրենը հրաժարվել էր ընդունել խնդիրներ ունեցող երեխայի, տիկին Մուրադյանը նշեց. «Մենք մեծ ներգրավվածություն չունեցանք այս հարցում, քանի որ դպրոցը քաղաքապետարանի ենթակայության ներքո է։ Բայց, կարծում եմ՝ պետք չէ բոլոր մեղադրանքներն ուղղել տնօրենին, քանի որ նա, ըստ ամենայնի՝ հիմնվել է իր մանկավարժների կարծիքի վրա»։ Մայիս ամսին, ի թիվս այլ դպրոցների, այդտեղ էլ վերապատրաստում են անցկացրել «Հույսի կամուրջ» ՀԿ մասնագետները։ «Մեր վերապատրաստողներն այդ դպրոցից այնքան էլ գոհ չէին։ Ասում էին, որ մանկավարժների մոտ կարծրատիպերը շատ էին, դժվար էին ընկալում նոր ինֆորմացիան։ Եվ դա իր հետևանքն ունեցավ»,-նշեց ՀԿ ղեկավար Սուսաննա Թադևոսյանը։   Հարցին, թե ի՞նչն է խոչընդոտում ներառական կրթության զարգացմանը, նա շեշտեց. «Մեծագույն պրոբլեմ է մնում մտավոր կամ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը։ Առաջին հերթին պետք է կոտրել կարծրատիպերը»։