Ծնելիությունը նվազել է, ինքնասպանության փորձերի թիվն՝ աճել (տեսանյութ)
«Ծնողներս պատվիրել են՝ շատ զավակներ ունենամ, բայց պայմաններն էն չի»: Հայաստանում այս տարի ավելի քիչ երեխաներ են լույս աշխարհ եկել։ Հունվար-հունիս ամիսներին մեր երկրում ծնվել է 18,719 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19,249-ի փոխարեն։ «Էս ժողովուրդն աղքատա, սարքեցին աղքատ։ Հիմա որ էդքան էլ կան, լավա»,-ասում է քաղաքացիներից մեկը։ «Ես ինքս չեմ ամուսնանում, չնայած մեծ ցանկություն ունեմ։ Ու ծնողներս պատվիրել են շատ զավակներ ունենամ, բայց պայմաններն էն չի»,-նշում է մեկ ուրիշը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն ուսումնասիրություն է արել եւ պարզել. Հայաստանում ինքնասպանության և ինքնասպանության փորձերի թիվն աճել է 23 տոկոսով։ Այս տարվա վեց ամիսներին գրանցվել է այդպիսի 397 դեպք: Ընդ որում, ինքնասպանության են դիմում հիմնականում 30-65 տարեկան տղամարդիկ։ Մանրամասները՝ տեսանյութում