Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատապարտյալների հիվանդանոց»-ում թմրամիջոց է հայտնաբերվել

Հասարակություն
c214fd8fa912194310a1f939a3e2c0f4

Օգոստոսի 21-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Կ.-ի անվամբ քաղաքացի Գ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են մոխրականաչավուն զանգվածով 5 փաթեթ՝ ընդհանուրը՝ 5 գրամ քաշով, և «Բուպրենորֆին» գրառմամբ, հերմետիկ փակված երկու փաթեթ: Վերոնշյալ զանգվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն: