Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղադիրում ամուսինը սպանել է կնոջը

Հասարակություն
8640871

Օգոստոսի 25-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գեղադիր գյուղի բնակիչ Գևորգ Գ.-ն դանակահարել է կնոջը և «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է այնտեղ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, 1960 թ. ծնված Գևորգ Գ.-ն տանը դանակով հարվածել է կնոջ` 1963 թ. ծնված Գայանե Գրիգորյանի կրծքավանդակի աջ վերկրծքային շրջանին, ինչի հետևանքով վերջինս «շտապօգնության» ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Գևորգ Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արագածի բաժին: Դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: - See more at: http://www.police.am/news/view/%D5%BD%D5%BA2685.html#sthash.HBaKC260.dpuf