Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյուն՝ գազալցակայանում. զոհեր չկան

Հասարակություն
paytyun

Օգոստոսի 24-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ-ի օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում՝ Դ. Դ.-ի «Հովան Լիան Գրուպ» ՍՊԸ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով ամբողջությամբ վնասվել է Հ. Հ.-ի (1986 թ. ծնված) «Օպել վեկտրա Ա» մակնիշի 34 TZ 779 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը և հետնամասը. զոհեր և տուժածներ չկան: ՏԿԱԻՆ