Երեք անվադողը՝ բախման պատճառ (տեսանյութ)
Ոտքի Հայաստան նախաձեռնության փորձն այսօր Հանրապետության հրապարակում անվադողերից կազմված բեմահարթակ կառուցել, փախողվեց։ Անվադողերը հրապարակ տեղափոխելու ճանապարհին նրանց դիմավորեցին ոստիկանական ուժերը։ Ոստիկաններն առգրավեցին երեք անվադողերը։ Նաև բերման ենթարկվեցին Ոտքի Հայաստան նախաձեռնության անդամներ։ Նրանք տեղափոխվեցին ոստիկանության կենտրոնականի բաժին։ Ոստիկանության հիմնավորումը, թե չի կարելի Հանրապետության հրապարակ անվադողեր բերել ու բեմահարթակ կառուցել, քանի որ իրազեկման թերթիկում դա անել նշված չի եղել, նախաձեռնության անդամները չեն կիսում։ Ըստ Դավիթ Հովհաննիսյանի՝ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը պատրաստվում է այսօր հանրահավաք անցկացնել, որի ընթացքում պատրաստվում է քաղաքական պահանջներ առաջ քաշել։ Նշենք, որ Հանրապետության հրապարակում և նրա մերձակայքում կենտրոնացված են մեծաթիվ ոստիկանական ուժեր։ Քիչ առաջ ոստիկանության կողմից բերման ենթարկվածները հետ վերադարձան։