Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծում են բոլորը. Թիկնապահ լինելն էլ չի օգնում (տեսանյութ)

Հասարակություն
defddault

Գիշերը  Երեւանի կենտրոնում ծեծի է ենթարկվել «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը։ Նա հայտնի է որպես մի շարք հայտնի անձանց անվտանգությունը Հայաստան այցի ժամանակ պահպանած անվտանգության աշխատակից, այդ թվում՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի։   Նա  թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերակենդսանացման բաժանմունքում։ Բժիշկները հրաժարվեցին տեղեկատվություն հայտնել  տեսախցիկի առաջ`   տեղեկացնելով, որ նրա վիճակը ծանր է։ Բռնության ենթարկված Վարազդատ Խոցանյանի հարազատները ընդհանրապես հրաժարվեցին խոսել դեպքի մասին, նրանց վերաբերմունքը ավելի քան կոպիտ էր։ Բռնության այս դեպքը վերջին շաբաթվա ընթացքում արդեն երրորդն է։ Ավելի վաղ ծեծի էին ենթարկվել AIR ARMENIA ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը և ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը։ «Ծեծի միջոցով հարցեր լուծելը դառնում է բնական երևույթ, ծեծում են բոլոր նրանք, ովքեր գիտեն, որ չեն պատժվելու, վերջին դեպքը՝ թիկնապահի մասին, չգիտեմ, ովքեր են, ինչ են, բայց սա  ևս անպատժելիության դրսևորում է, հատկապես որ կա բարձրաստիճան պաշտոնյայի մասին խոսակցություն»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Ըստ իրավապաշտպանի՝ հանրությունը սովորել է բարձրաստիճան պաշտոնյաներին մերձավոր  շրջանակների մասնակցությամբ բռնությունների դեպքերին, որոնք օրենքի չկիրառման հետևանք են։ AIR ARMENIA-ի տնօրենի նկատմամբ բռնության դեպքով ոստիկանությունը քրեական դեպք չի հարուցել, պատճառաբանելով, բողոք չի ներկայացվել և  Արսեն Ավետիսյանը հաշտության առաջարկ է արել։ «Մենք բազմիցս տեսել ենք՝ Սուրիկ Խաչատրյանի դեպքում  և այլ դեպքերում,  թե ինչպես է հապաղում ոստիկանությունը, սպասում է, որ հրահանգ իջեցվի նոր քայլեր անեն։ Մինչ հրահանգ իջեցնելը նրանք հաշտվեցին և գործ չհարուցվեց։ Այստեղ Արսեն Ավետիսյանը պետք է հետևողական լիներ, դժվար է ասել, թե ինչ պայմաններում է նա հաշտության առաջարկը արել, գուցե իր կյանքի գնո՞վ»,- նշում է Ժաննա Ալեքսանյանը Ի դեպ,   ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին, որ Վարազդատ Խոցանյանի հետ կատարված դեպքի առթիվ ձերբակալվածներ չկան:  Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։ Մինչդեռ, ըստ մամուլի,  այս դեպքով բերման է ենթարկվել հայտնի գնդապետի որդի: