A
A
Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվեց
Մեկ տարուց ավել տևած դատաքննությունից հետո Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է 2013թ-ի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով դատավճիռը: Դատավոր Նապոլեոն Օհանյանը մեղավոր է ճանաչել գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանին և նրա նկատմամբ տուգանք նշանակել 120 հազար դրամի չափով: Գնդապետ Արտակ Բուդաղյանը մեղադրվում Է Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։ Հիշեցնենք, որ հենց այդ օրը մարզպետի տան դիմած արձակված կրակոցներից սպանվել էր Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավետիքը։