Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անակնկալ՝ Արգիշտի Կիվիրյանի համար (տեսանյութ)

Քաղաքականություն Հասարակություն
nkar000021

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին  Հայաստանի դատական իշխանությունն այսօր անակնկալի է բերել։  Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է  նրա պաշտպանների բողոքը. բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ ճանաչելով Արգիշտի Կիվիրյանի անմեղությունը:  Բայց Կիվիրյանը լավատես չի դարձել. «Ես ոչ մի երաշխիք չունեմ, որ Հայաստանի Հանրապետությանիշխանությունները՝ինչպես այս ապօրինի քրեական գործը հարուցել էին իմ դեմ, իրենք կսահմանափակվեն դրանով եւ  նոր գործ չեն հարուցի իմ դեմ»։ Դատական վճիռը վերաբերում է  «Կոմիտաս 5» անունով հայտնի դեպքերին, որը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսի 23-ին։ Շինարարությունը կասեցնելու դեմ բողոքող  Արգիշտի Կիվիրյանը մեղավոր էր ճանաչվել ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ եւ դատապարտվել  չորսհարյուրհազարդ րամտուգանքի. «Եթե ՀՀ-ում լիներ արդարադատություն, ապա 2 տարի ես ժամանակս չէի վատնի ոստիկանությունում, քննչական մարմիններում, դատարաններում։ Եւ ոչ թե իմ դեմ առաջադրված կլիներ մեղադրանք, այլ այսօր ամբաստանյալի աթոռին նստած կլինեին այն ոստիկանները, ովքեր բռնություններ էին իրականացրել իմ դեմ»։ Բացի այս դեպքից՝ Արգիշտի Կիվիրյանի նկատամբ կա հարուցված մոտ մեկ տասնյակ այլ  գործեր. «Տրանսպորտի թանկացման դեմ պայքարում վրանի տեղադրման գործն է եղել, երկրորդը Կոմիտաս հինգով բացի այս քրեական գործից իմ դեմ կա վարչական գործ, որով կայացվել է իմ դեմ վճիռ՝ բռնագանձման, ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի կազմակերպած բողոքի ակցիայով է իմ դեմ գործ եղել, Պուտինի այցի կապակցությամբ, Պերմյակովի դեպքերի հետ կապված, Բաղրամյանի»,-ասում է վերլուծաբանը։ Օրերս էլ ԴԱՀԿ ծառայությունը  արգելանք  դրել նրա  հաշիվների վրա։  Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝  այդ եւս կապվում է իր դեմ հարուցված  վարչական վարույթների հետ. «Դրանք բոլորը հասարակական գործեր են, այսինքն՝ դա  իմ անձին անձնապես չի վերաբերել, այնպես չի եղել, որ ես ավտոմեքենա եմ վարել  ու խախտում եմ արել եւ այդ կապակցությամբ ոստիկանությունը ինձնից գումար է գանձում»։