Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե իշխանությունների հետ չաշխատես, դու ոչինչ անել չես կարող» (տեսանյութ)

Հասարակություն
Karine-Danielyan

Կարինե Դանիելյանին հաճախ են մեղադրում, որ ինքը իշխանություններին հրապարակավ չի քննադատում. «Չեմ կարող ասել, որ մեծ հաճույք եմ ստանում, անընդհատ վեճերի մեջ եմ, բայց եթե իշխանությունների հետ չաշխատես, դու ոչինչ անել չես կարող»: Վերջերս տիկին Դանիելյանը մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ։ Սակայն վարչապետի անվան հետ կապվող Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի անխնա շահագործման մասին ոչ մի խոսք: «Մեր ծրագրերի մեջ դա կա, մենք ապագա խորհրդում էդ մանրամասն պիտի ներկայացնենք։ -Խոսե՞լ եք էդ մասին վարչապետի հետ։ -Չէ, անմիջապես վարչապետի հետ չեմ խոսել»,- ասաց Կարինե Դանիելյանը։ Վարչապետը բնապահպաններից հետաքրքրվում էր, թե ինչու՞ են երիտասարդներն ամեն հարցով փողոց դուրս գալիս, չէ՞ որ կառավարությունն ամեն ինչ խոստանում է նրանց. «Մերոնցից մեկը, կարծեմ, Հրանտը, ասեց՝ վստահություն չկա։ Ժողովրդի մեջ վստահություն չկա»։ Հայ կանանց առողջությամբ զբաղվող հասարակական կազմակերպության փորձագետը վստահեցնում է, որ իշխանության հետ աշխատանքը շատ է օգնում իրենց հասնելու ինչ-որ արդյունքի: «Թունաքիմիկատների գերեզմանոցի հարցն ենք բարձրացրել, որը հիմա իրա լուծումն ա ստանում»։ Տիկին Սիմոնյանը չի բացառում, որ իշխանությունը հաճախ համաձայնվում է բնապահպանների հետ, որպեսզի բթացնի նրանց զգոնությունը Չնայած իշխանությունների հետ աշխատանքին, տիկին Սիմոնյանը չի թաքցնում, որ որեւէ թեմա բարձրացնելու համար իրենց ֆինանսավորում է պետք։ Դիցուք, այդպես նրանք կառավարությունից որոշում են պոկել, որով ներկրվող խաղալիքները համապատասխանեցրել են եվրոպական ստանդարտներին, սակայն չեն բարձրացնի ալյուրի հարստացման թեման: