Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞վ է Հայաստանը տարբերվում է քաղաքակիրթ երկրներից (տեսանյութ)

Հասարակություն
mktich

Քաղաքակիրթ երկրներում կա պրակտիկա, երբ մշակութային արժեք ներկայացնող շինությունը տրվում է մասնավոր ընկերության շահագործման, որը նաև պատասխանատու է դրա վիճակի համար։ Այդ փորձը վաղուցվանից կիրառվում է նաև Հայաստանում, սակայն, ի տարբերություն այլ երկրերի, մեզ մոտ վերահսկողության խնդիր կա։ Համոզված է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը. «Խնդիրը այստեղ այն է, որ եթե հանձնում ենք ինչ-որ մեկի շահագործմանը, մենք պետք է վստահ լինենք, որ հետագայում սեփականատերը իր ցանկություններով չի սկսի շենքի ճակատագրի հետ խաղալ։ Ցավոք՝ մենք հաճախ ենք հանդիպում նման դեպքերի հետ, երբ տրվում է սեփականատիրոջը, սեփականատերը շահագործում է, բայց մի քանի տարի հետո պարզվում է, որ շենքը փլուզման վտանգի առաջ է կանգնած»։