Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ջուրը չտեսած՝ բոբիկանալու խնդիր չկա» (տեսանյութ)

Հասարակություն
iranaget1

Մեր երկիրն անհրաժեշտ բոլոր քայլերը պետք է իրականացնի՝ հայ-իրանական հարաբերություններն ավելի զարգացնելու ուղղությամբ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ հատկապես երկաթուղու կառուցումն ունի ռազմավարական լուրջ նշանակություն։ «Մենք մեր հարաբերությունները պետք է զարգացնենք՝ անկախ Ադրբեջանի ձեռնարկած քայլերից, անկախ ադրբեջանա-իրանական պայմանավորվածություններից։ Ցավոք, մենք չունենք լծակներ և հնարավորություններ՝ ազդելու այս հարաբերությունների վրա»,-ասում է նա։ Իրանագետն ընդգծում է նաև, որ այս տարիների ընթացքում, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվում, Հայաստանը չի փորձել ընդդեմ այդ երկրի որևէ քայլ իրականացնել։ «Եվ մեր երկրի հետ հարաբերությունները վստահության մթնոլորտում են, իսկ Ադրբեջանի հետ կա տնտեսական որոշակի շահ, սակայն վստահություն չկա»,-նշեց պարոն Ոսկանյանը։ Իրանը, սակայն, դեռևս պատժամիջոցներից ամբողջությամբ չի ձերբազատվել։ «Հիմա ջուրը չտեսած՝ բոբիկանալու խնդիր չկա, և Հայաստանի կեցվածքն այս պահին ճիշտ է։ Բայց մենք պետք է փորձենք հնարավորինս արագ իրականություն դարձնել երկաթուղու և այլ ծրագրեր»,-շեշտեց իրանագետը։