Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյան. «Անցկացվելու է խորհրդատվություն, ոչ թե աուդիտ» .Aravot.am

Հասարակություն
H.Abrahaymyan-A.Ashotyan

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ երկու օր հետո ՀԾԿՀ-ում անցկացվելու է խորհրդատվություն: Այսօր «Բազե 2015»-ի բացման արարողությունից հետո բազեականների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հայտարարեց, որ խոսքը ոչ թե աուդիտի, այլ խորհրդատվության մասին է, որը անցկացվելու է հանձնաժողովում, պարզելու, թե արդյոք այդ բարձրացված սակագինը, որն առաջարկվել է, արդարացվա՞ծ է: Ինչ վերաբերում է աուդիտին և ՀԷՑ-ում եղած թալանին, Հովիկ Աբրահամյանը աուդիտի անցկացման մասին որևէ հստակ բան կամ ժամկետ չնշեց ու հայտարարեց. «Թալան կա ՀԷՑ-ում, թող աուդիտ արվի, պարզվի: Դա որևէ կապ չունի ՀՀ իշխանությունների հետ: Իսկ եթե Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը սխալ է հաշվարկել, մենք ուզում ենք հանրությանը տեղեկացնել այդ մասին»: Դառնալով սուբսիդավորմանը, վարչապետը նշեց. «Ես որպես վարչապետ՝ դեմ եմ, որ խոշոր բիզնեսին սուբսիդավորենք, քաղաքացիներին կողմ եմ: Լավ կլինի, որ բոլոր այն մարդիկ, ովքեր դուրս էին եկել փողոց, թող գնային մասնակցեին: Եթե գլխավոր պատճառը դա էր փողոցում նստելու, թող գնան մասնակցեն»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/08/17/600578/