Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեխաների իրավունքների գերուռճացում կա». ՀՀԿ-ականը՝ սահմանադրության հոդվածի մասին (տեսանյութ)

Հասարակություն
9016de39a821f94dc8fb7c4edbed2baa

«Երեխաների իրավունքների գերուռճացում կա». ՀՀԿ-ականը՝ սահմանադրության հոդվածի մասին ՍԻՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կարծիքով՝ 10 տարին բավականին երկար ժամանակ է և արդեն պահը հասունացել էր՝ փոփոխելու սահմանադրությունը։ Նա բազմաթիվ դրական կետեր է տեսնում փաստաթղթի մեջ, մասնավորապես՝ դատական մարմիններին և ընտրական համակարգին վերաբերող հոդվածներում։ «Դրանով դատական մարմիններին ավելի վստահելի կդառնան, իսկ ընտրություններն՝ ավելի արդար»,-ասում է նա։ Միայն որոշ դրույթների հետ համաձայն չէ գործիչը, այդ իսկ պատճառով նրա ղեկավարած ՍԻՄ-ը մինչև սեպտեմբեր առաջարկությունների փաթեթ կներկայացնի սահմանադրական բարեփոխումներն իրականացնող հանձնաժողովին։ «Օրինակ 36-րդ հոդվածի հետ համամիտ չենք, քանի որ այնտեղ երեխաների իրավունքների գերուռճացում կա»,-շեշտեց պարոն Բաբուխանյանը։ ՍԻՄ-ը ևս մեկ կետ է ներառել փաթեթում, ըստ որի՝ կրոնական փոքրամասնությունների՝ օտարերկրյա ղեկավարումը պետք է արգելել։ «Ա1+»-ի հարցին, թե գործող սահմանադրությամբ հնարավո՞ր չէր բարեփոխումներ իրականացնել երկրում, գործիչը նշեց, որ նոր սահմանադրության կարիքն, այնուամենայնիվ, կար։ Իսկ այն, որ 15-րդ հոդվածում նշված է, թե ընտանիքը բազմացման հիմք է, պարոն Բաբուխանյանը խնդիր չի տեսնում։ «Ոչ թե նկատի ունեն ֆիզիկական բազմացում, այլ երկրի զարգացման իմաստով»։ Իսկ 36-րդ հոդվածի հետ գործիչը համամիտ չէ։ «Երեխաների իրավունքների գերուռճացում կա և յուվինալ դրույթներ, որոնք այստեղ ներթափանցել են։ Մենք նաև առաջարկում ենք այսպիսի կետ ավելացնել 15 հոդվածում. ընտանիքի ինքնիշխանությունը երաշխավորվում է»։ Մեկ այլ հարցի՝ կապված «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու հետ, քաղաքական գործիչը նշեց. «Էդ հարցին իր վերաբերմունքը պետք է ունենա դատախազությունը, քննչական մարմինները։ Ես դեմ եմ բոլոր տեսակի բռնություններին, ապօրինություններին, անկախ նրանից, թե ով է դա կատարում»։ Նշենք, որ մամուլում շրջանառվում է այն վարկածը, որ ծեծի ենթարկողները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներն են։