Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրամահավաք զինվորի համար (տեսանյութ)

Հասարակություն
4l9EHJ76NVo

«Մենք» երիտասարդական նախաձեռնությունը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր դրամահավաք՝ 21-ամյա Սամվել Ավետիսյանի բուժումը Գերմանիայում կազմակերպելու նպատակով։ Երիտասարդին, որը հրազենային վիրավորում է ստացել 2012թվականին՝ զինվորական պարտականությունները կատարելիս, բուժման համար պակասում է 4800 եվրո։ Քաղաքացիների նվիրատվությունների արդյունքում հավաքվեց 670 հազար դրամ։ Սամվել Ավետիսյանը նշում է. «Շատ շնորհակալ ե մ, որ մարդիկ օգնում են ինձ ու կնոջս՝ մեր երազանքին հասնելու համար, որ ես ոտքի կագնեմ։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մեր կողքին են, ովքեր թեկուզ փոքրիկ լումայով ուզում են աջակցել, մասնակցել իմ բուժմանը»,- ասում է նա։