«Դոգման» անվճար համերգներ կունենա մարզերում (տեսանյութ)
Օգոստոսի 20-ից 31-ը «Դոգմա» ռոք-մետալ խումբը համերգներ կտա Գյումրի, Վանաձոր, Սիսիան, Ստեփանակերտ, Կապան,Գորիս եւ Արմավիր քաղաքներում Համերգներն անվճար են , նպատակը՝ռոքի տարածումն է Հայաստանի մարզերում։ Խմբի երգչուհի Զառա Գեւորգյանը նշեց. «Այս մշակույթը, կենդանի համերգը, տեխնիկական ճիշտ մատուցմամբ պետք է ներկայացնել մարզային դահլիճներում, որովհետեւ գիտենք, որ այդ մարդիկ կարոտ են ե՛ւ հնչողությանը, ե՛ւ երաժշտությանը, քանի որ այնտեղ իրոք շատ քիչ բաներ է կատարվում»։ Խմբի բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանը հավելեց. «Անելու ենք ամենաբարձր մակարդակով, ինչպես արվում է ամբողջ աշխարհում։ Մենք ներդնում ենք այն տեխնիկան, ինչ պետք է, ոչ թե մեզ ինչ կտան, էնքան որ համերգ տանք եւ վերջ»։ Խմբի անդամները հուսով են, որ այս համերգը նախադեպային կդառնա, որպեսզի մյուս ռոք խմբերը եւս նման շրջագայություններով հանդես գան։