Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գունազարդ «հրավառություն» համալիրի տարածքում (տեսանյութ)

Հասարակություն
mijocarum-1

Գունավոր միջոցառում՝ բառի բուն իմաստով։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում այսօր առավոտյան մեկնարկեց երևանյան գունազարդ վազքը (YEREVAN COLOR RUN)։ Այն միջազգային ձևաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա և այլն։ Միջոցառման ամբողջ ընթացքում տարածքում հավաքված հարյուրից ավելի երիտասարդները միմյանց ցողում էին գունավոր փոշեներկերով։ Գունազարդ «հրավառություն»-ը բարձր տրամադրություն էր պարգևել երիտասարդներին։ Մասնակցության համար նրանցից յուրաքանչյուրը վճարել էր 3000 դրամ։ Միջոցառումից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին։ «Մենք Հայաստանում զարգացնում ենք մասսայական սպորտը, և ես որոշեցի կազմակերպել այս միջոցառումը։ Մարդիկ շատ լավ ընդունեցին այն։ Ծրագրի շրջանակում նաև օգնելու ենք հաշմանդամություն ունեցող մի փոքրիկ տղայի»,-ասաց Run Armenia նախագծի հիմնադիր Ղազար Հակոբյանը։ Միջոցառումն անցկացվեց Run Armenia նախագծի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ SPRING PR ընկերության հետ համատեղ։ Լավագույն վազորդները պարգևատրվեցին մեդալներով։ mijocarum 2