A
A
44 տարի ժամացույցի սլաքի հետեւից. Ժամանակը «նորոգողը» (տեսանյութ)
Լյովա Գասպարյանը շուրջ 44 տարի է՝ կյանք է տալիս ժամացույցներին։ Ուղիղ 20 տարի է ամեն առավոտ բացում է Մաշտոցի պողոտայում գտնվող տաղավարի դուռն ու անցնում աշխատանքի։ Ասում է՝ ճանաչում է իր բոլոր հաճախորդներին, պատահական մարդիկ հազվադեպ են գալիս։ Այսօր եւ աշխատանքն է պակասել, եւ ժամագործների թիվը։ «Մեր վարպետների մեծ մասը հանրապետությունից դուրս են, դե իմ սերնդի մարդիկ, ստեղ ոնց որ գործը քիչ ա, օրինակ էն ժամացույցը, որը ստեղ սարքում ես, վերցնում ես 1000 դրամ, էնտեղ էդ ժամացույցին վերցնում են 1000 ռուբլի»,-ասում է վարպետը՝ հավելելով, որ Հայաստանում, աշխատանքի դիմաց մեծ գումար հնարավոր չէ պահանջել։ Անձամբ ինքն իր ժամացույցը վերջին անգամ երեք տարի առաջ է նորոգել։ Մանրամասները՝ տեսանյութում