Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թունավորվածները «զգայուն ստամոքս» են ունեցել (տեսանյութ)

Հասարակություն
985f247baa2b02b9050961388ada1352

Վերջին օրերին  տարբեր ճամբարներում, ինչպես նաեւ   հարսանիքի ժամանակ գրանցված  թունավորման դեպքերի պատճառը  ուտելիքն է եղել։ Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը շեշտում է, որ շոգին ցանկացած մթերք ժամկետից շուտ է կորցնում  իր որակական հատկանիշները, որի օգտագործումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Նրա խոսքերով՝ դա եղել է ալիմենտար խանգարում. «Նույն սնունդն են կերել բոլորը , նույն խմիչքը խմել են, նույն ըմպելիքները, բայց ասենք 40 հոգի էր թունավորվել, կամ 27։ Սա արդեն իսկ ապացուցում է, որ այդ 27-ի մոտ ստամոքսը, աղիքները ավելի զգայուն էին, ավելի շուտ են արձագանքել այդ որակազրկված մթերքին»